Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

7 կանոն երկար ապրելու համար

7 կանոն երկար ապրելու համար

Ամերիկացի հայտնի սրտաբան Կլայդ Յանսին համոզված է, որ յուրաքանչյուր մարդ ունի երկարակյաց դառնալու 90 տոկոս հնարավորություն: Այս մասին հայտնում է meddaily.ru-ն: Սրտաբանը կարծում է, որ երկարակյաց լինելու համար պարզապես անհրաժեշտ է պահպանել 7 պարզ կանոն:

1. Ակտիվ կյանք վարել: Ֆիզիկապես պասիվ մարդկանց մոտ 2 անգամ ավելի հաճախ են նկատվում սրտային հիվանդություններն ու ուղեղի կաթվածը:

2. Կարգավորել օրգանիզմում խոլեստերինի քանակը։

3. Ճիշտ սնվել: Բժիշկները կարծում են, որ լավ զգացողության համար մարդու համար շատ կարևոր է օգտագործել մեծ քանակությամբ ցելյուլոզա, հացահատիկ, թարմ բանջարեղեններ, մրգեր:

4. Վերահսկել արյան ճնշումը։

5. Պայքարել ավելորդ քաշի դեմ։

6. Տեղյակ լինել շաքարախտի սպառնալիքների մասին և կարգավորել արյան մեջ շաքարի քանակը։

7. Չծխել։

Բժիշկները, սակայն կարծում են, որ սա չի կարող փոխել մարդու գենետիկան. երկարակեցությունը 50 տոկոսով կախված է գենետիկայից:

Գիտնականներն ուսումնասիրել են 95-109 տարեկան 500 մարդու առողջական վիճակը և համեմատել այն 3000 այլ մարդկանց հետ, ովքեր ծնվել են նույն ժամանակահատվածում:

Պարզվել է, որ երկարակյաց մարդիկ սնվել են նույն, կերպ ինչպես շուտ մահացածները, խմել են, ծխել, տառապել ավելորդ քաշից և այլն:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ